ԼՈՌԻ հանգստյան գոտու լողափը
ԼՈՌԻ հանգստյան գոտու լողափի ամբողջ տարածքը ծածկված է ավազով։
Լճի ափին հարակից մասի հատակը նույնպես ծածկված է ավազով (չկան քարեր և խոտ)։
Լճում, ափից համապատասխան հեռավորության վրա տեղադրված են արգելանշաններ (буйок)։
ԼՈՌԻ հանգստյան գոտում հանգստացողները կարող են օգտվել պառկելաթախտերից, և հանդերձարանից։
ԼՈՌԻ հանգստյան գոտում գործում է փրկարարական մոտորանավակ։
Երեկոյան ժամերին լճափը լուսավորվում է, որտեղ կարող եք վայելել երեկոյան Սևանի գեղեցկությունը։













