«ԼՈՌԻ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

  1. Տարածքը չաղտոտել։
  2. Աղբը թափել միայն աղբարկղում։
  3. Խնամքով վերաբերվել տնակների կահույքին և գույքին։
  4. Փչացրած, ջարդած գույքի համար պատասխանատվություն է կրում տնակի պատասխանատուն։
  5. Վնասը վերականգնվում է դրամական փոխհատուցմամբ։
  6. Խորոված անել միայն մանղալներում և վերջում, անպայման հանգցնել կրակը։
  7. Խարույկ վառել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ։
  8. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է `
  • վերանորոգման նպատակով ձեռք տալ էլեկտրական լարերին, վարդակներին, մխոցներին կամ փոխել լուսավորության լամպերը։
  • Ձեռք տալ գեյզերի կարգավորող բռնակներին։
  • Ոչ սթափ վիճակում լողալ Սևանա լճում։
  • Խարույկ վառել լճափին։
  • Լողալ արգելանշանից (буսк) այն կողմ։
  • 22:00-ից հետո լողալ Սևանա լճում։ Հակառակ դեպքում հանգստյան գոտու ղեկավարությունը չի երաշխավորում ձեր անվտանգությունը։
  • 24:00-ից հետո բարձր միացնել երաժշտություն և աղմկել։
  • Հանգստացողներին իրենց հետ հանգստյան գոտի բերել կենդանիների (շուն, կատու և այլն)։
  • Հանգստացողներին դրսից հյուրեր ընդունել։
  • Տրանսպորտային միջոցների մուտքը լճափ։
  • Տնակում օգտագործել հրդեհավտանգ սարքեր։
9.  Ձեր հանգիստը լիարժեք կազմակերպելու համար արգելվում է կեսգիշերից հետո տրանսպորտային միջոցների ելումուտը։
10. Ցանկացած անսարքության կամ օգնության համար դիմել ադմինիստրատորին (093) 788-288:
Վերը նշված կանոնակարգի պահպանման դեպքում  «ԼՈՌԻ» հանգստյան գոտու ղեկավարությունը երաշխավորում է հաճելի և անմոռանալի հանգիստ:
«ԼՈՌԻ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ